«Հայաստանի Ֆինանսավարկային կազմակերպությունների խորհրդատվական կենտրոն» Հասարակական կազմակերպությունը 2008 թվականից զբաղվում է տարադրամի փոխանակման կետերին և գրավատներին իրավական խորհդատվություն տրամադրելով: Մեր կազմակերպությունում առկա են շուրջ 100 փոխանակման կետեր և գրավատներ: Այս տարիների ընթացքում հասարակական կազմակերպությունը մատուցել է որակյալ ծառայություններ: Մասնավորապես կազմակերպության մեջ գտնվող գրավատներին, տարադրամի փոխանակման կետերին տեղեկացրել է ֆինանսական ոլորտին վերաբերող բոլոր օրենսդրական և ենթաօրենսդրական ակտերի և դրանց փոփոխությունների մասին: Ավելի քան երկու տասնյակ գրավոր պարզաբանումներ է ուղարկել Կենտրոնական բանկ և ստացել գրավոր հստակեցնող պատասխաններ, առանց որոնց գրավատների բնականոն գործընթացը կլիներ թերի: Մեր կազմակերպության անդամների մոտ Կենտրոնական բանկի ստուգմների արդյունքում գրեթե չեն լինում խախտումներ, քանի որ կազմակերպության անդամները իրազեկված են ոլորտին առնչվող օրենքներին և կարգերին, հստակ տիրապետում են անընդհատ փոփոխվող օրենքների պահանջներին և ունեն բոլոր հարցերի պատասխանները: Գործունեության բնականոն աշխատանքի համար հասարակական կազմակերպությունը համագործակցում է մի շարք ընկերությունների հետ, որոնք անմիջականորեն կապ ունեն գրավատների հետ: Մեր կազմակերպությունը նրանց կողմից մատուցվող ծառայությունների համապատասխանությունը Կենտրոնական բանկի պահանջների հետ ստուգել է և նրանց կողմից մատուցվող ծառայությունները բազմաթիվ անգամ հավանության են արժանացել Կենտրոնական բանկի վերահսկողների կողմից` այդ ծառայությունների ճշգրիտ, օրենքներին համապատասխան և հիմնավորված լինելու պատճառով: