Պրոջի Թեք ՍՊ ընկերությունը տրամադրում է գրավատնային գործունեության համար անհրաժեշտ ծրագիր, որը տեղադրված է շուրջ 80 գրավատներում և որը հավանության է արժանացել Կենտրոնական բանկի կողմից` նշված գրավատներում ստուգումների ժամանակ: Կազմակերպության գրավատան ծրագիրը աչքի է ընկնում իր օգտագործելիության պարզությամբ, որի մասին վկայում են բոլոր օգտագործողները, ինչպես նաև տվյալների բազմակողմանի և ճշգրիտ մշակմամբ: Բացի ԿԲ հաշվետվությունների կազմման համար անհրաժեշտ ճշգրիտ տվյալների, այն պարունակում է նաև մի շարք այլ կարևոր հաշվետվությունների արտահանման եղանակներ, որը օգնում է գրավատանը դրա ճիշտ կառավարման համար: Ծրագիրը նույնպես մշտապես վերահսկվում է Հասարակական Կազմակերպության կողմից որպեսզի այն համապատասխանի բոլոր ՀՀ օրենսդրական պահանջներին ինչպես նաև ԿԲ կողմից սահմանվող նորմատիվներին և կարգերին: