ԱՊՐԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ

Հրապարակային ծանուցում

«Լոտ» Ապրանքա-հումքային Բորսայի հարթակում «Աուկցիոն Հաուս» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է աճուրդ` դասական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.

  • Կոդ ՎՏԲ 9/1 - Հասարակական նշանակության տարածք՝ 482.1 քմ ընդհանուր մակերեսով: Գտնվում է երկհարկանի շենքի երկրորդ հարկում: Հողամասի ընդհանուր մակերեսը՝ 228 քմ: Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Վեդի, Արարատյան փողոց, թիվ 70: Լոտի մեկնարկային գինը` 19319000 ՀՀ դրամ:
  • Կոդ ՎՏԲ 9/2 - Հասարակական նշանակության տարածք՝ 191.8 քմ ընդհանուր մակերեսով, որից՝ 10.3 առաջին հարկ (աստիճանավանդակ) 181.5՝ երկրորդ հարկ: Գտնվում է երկհարկանի շենքի երկրորդ հարկում: Հողամասի ընդհանուր մակերեսը՝ 431 քմ: Հասցե՝ ՀՀ, Լոռու մարզ, ք.Ալավերդի, Ջրավազանի փողոց, թիվ 2/6: Լոտի մեկնարկային գինը`6780000 ՀՀ դրամ:
  • Կոդ ՎՏԲ 9/3 - Հասարակական նշանակության տարածք՝ 173.1 քմ ընդհանուր մակերեսով: Գտնվում է եռահարկ շինության առաջին հարկում: Հասցե՝ ՀՀ, Արարատի մարզ, ք.Մասիս, Արարատյան փողոց, շենք 3, թիվ 3/5: Լոտի մեկնարկային գինը` 12685000 ՀՀ դրամ:
  • Կոդ ՎՏԲ 9/5 - Հասարակական նշանակության տարածք՝ 30 քմ ընդհանուր մակերեսով: Գտնվում է երկհարկանի շենքի երկրորդ հարկում: Հասցե՝ ՀՀ, Գեղարքունիքի մարզ, գ.Լուսակունք, 1 փող., թիվ 84/2: Լոտի մեկնարկային գինը` 128000 ՀՀ դրամ:
  • Կոդ ՎՏԲ 9/7 - Հասարակական նշանակության տարածք՝ 377.2 քմ ընդհանուր մակերեսով: Գտնվում է երկհարկանի շենքի երկրորդ հարկում: Հասցե՝ ՀՀ, Արմավիրի մարզ, ք. Էջմիածին, Բաղրամյան փող., թիվ 2/1: Լոտի մեկնարկային գինը` 29598000 ՀՀ դրամ:
  • Կոդ ՎՏԲ 9/8 - Հասարակական նշանակության տարածք՝ 304.9 քմ ընդհանուր մակերեսով: Գտնվում է ինը հարկանի շենքի առաջին հարկում: Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Աբովյան, Հանրապետության պողոտա, շենք 4, թիվ 1/1: Լոտի մեկնարկային գինը` 39512000 ՀՀ դրամ:
  • Կոդ ՎՏԲ 9/9 - Հասարակական նշանակության տարածք՝ 297.78 քմ ընդհանուր մակերեսով: Գտնվում է չորս հարկանի շենքի առաջին հարկում: Հասցե՝ ՀՀ, Կոտայքի մարզ, ք. Հրազդան, "Կենտրոն" թաղամաս, թիվ 6/1: Լոտի մեկնարկային գինը` 20600000 ՀՀ դրամ:

     Աճուրդի փուլերը` աճուրդն անցկացվելու է 27.03.2020թ.-ին, ժ. 12:00-ին, ք. Երևան, Վ. Սարգսյան 26/3 հասցեում, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, բայց ոչ պակաս քան 50000 ՀՀ դրամը, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի օրվա ժամը 11:00-ն: Նախավճարը վճարվում է «Աուկցիոն Հաուս» ՍՊԸ-ի դրամարկղ`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում 16062004629400 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի հաղթող հայտարարելուց հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի վճարած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո։ Նախավճարը ենթակա է վերադարձման նաև, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր կողմից վճարած ծ նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 26/3 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010)54-40-99 հեռախոսահամարով կամ այցելել www.lot-borsa.am կայքը: