ԱՊՐԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ

Հայտարարություն ոսկա զարդերի վաճառքի մասին

«Լոտ» Ապրանքա-հումքային Բորսայի հարթակում «Աուկցիոն Հաուս» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է աճուրդ` դասական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու է «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող ոսկա զարդերի հետևյալ լոտերը.

  • Կոդ ՎՏԲ Ս1  -  ՎՏԲ_Ս_024_0041 - ՎՏԲ_Ս_024_0078  -  Լոտի մեկնարկային գինը`28,236,531 ՀՀ դրամ:

     Աճուրդի փուլերը` աճուրդն անցկացվելու է 06.08.2024թ.-ին, ժ. 12:00-ին, ք. Երևան, Վ. Սարգսյան 26/3 հասցեում, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, բայց ոչ պակաս քան 50000 ՀՀ դրամը, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի օրվա ժամը 11:30-ն: Նախավճարը վճարվում է «Աուկցիոն Հաուս» ՍՊԸ-ի դրամարկղ`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում 16062004629400 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի հաղթող հայտարարելուց հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի վճարած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո։ Նախավճարը ենթակա է վերադարձման նաև, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր կողմից վճարած ծ նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 26/3 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010)54-40-99 հեռախոսահամարով կամ այցելել www.lot-borsa.am կայքը: