ԱՊՐԱՆՔԱՀՈՒՄՔԱՅԻՆ ԲՈՐՍԱ

Հրապարակային ծանուցում (42)

«Լոտ» Ապրանքա-հումքային Բորսայի հարթակում «Աուկցիոն Հաուս» ՍՊԸ-ն (այսուհետ՝ Կազմակերպիչ) իրականացնելու է աճուրդ` դասական եղանակով: Աճուրդի ընթացքում վաճառվելու են «ՎՏԲ-Հայաստան Բանկ» ՓԲԸ-ին սեփականության իրավունքով պատկանող հետևյալ լոտերը.

  • Կոդ ՎՏԲ 42/1 Հասարակական նշանակության տարածք`30 քմ ընդհանուր մակերեսով: Գտնվում է երկհարկանի շենքի երկրորդ հարկում: Մարզ Գեղարքունիք, գ. Լուսակունք, 1 փող., թիվ 84/2:  Լոտի մեկնարկային գինը` 200,000 ՀՀ դրամ:
  • Կոդ ՎՏԲ 42/2 - Հասարակական նշանակության տարածք` 35.4 քմ ընդհանուր մակերեսով: Գտնվում է երկհարկանի շենքի առաջին հարկում: Մարզ Արմավիր, ք. Մեծամոր, Վարչական կենտրոն, թիվ 1/1: Լոտի մեկնարկային գինը`1,760,000 ՀՀ դրամ:
  • Կոդ ՎՏԲ 42/3 - Երեք հարկանի կոմերցիոն շինության մաս: Շինության ընդհանուր մակերեսը՝ 482.1 քմ և հողատարածքի ընդհանուր մակերեսը 228քմ: Դռները և պատուհանները փայտյա են, առաստաղի բարձրությունը 2.8մ: Հողատարածքի հանդեպ կադաստրային պարտավորությունը կազմում է 283,176 ՀՀ դրամ: Մարզ Արարատ, ք. Վեդի, Արարատյան փողոց, թիվ 70: Լոտի մեկնարկային գինը` 28,100,000 ՀՀ դրամ:
  • Կոդ ՎՏԲ 42/4 - Հասարակական նշանակության տարածք (Կոմերցիոն տարածք)`304.9 քմ ընդհանուր մակերեսով: Գտնվում է ինը հարկանի շենքի առաջին հարկում: Դռները և պատուհանները փայտյա են, առաստաղի բարձրությունը 2.65մ է: Մարզ Կոտայք, ք. Աբովյան, Հանրապետության պողոտա, շենք 4, թիվ 1/1: Լոտի մեկնարկային գինը` 49,000,000 ՀՀ դրամ:
  • Կոդ ՎՏԲ 42/5 - Հասարակական նշանակության տարածք (Կոմերցիոն տարածք)` 297.78 քմ ընդհանուր մակերեսով: Գտնվում չորսհարկանի շենքի առաջին հարկում: Դռները և պատուհանները մետաղյա են:Մարզ Կոտայք, ք. Հրազդան, “Կենտրոն” թաղամաս, թիվ 6/1: Լոտի մեկնարկային գինը` 27,200,000 ՀՀ դրամ:
  • Կոդ ՎՏԲ 42/6 - Հասարակական նշանակության տարածք`94.8քմ ընդհանուր մակերեսով:Գտնվում է չորսհարկանի շինության 1-ին հարկում: Առաստաղի բարձրությունը 3մ է: Դռները և պատուհանները մետաղյա են (Եվրոպական արտադրության):Հասցե՝ ք. Երևան, Մալաթիա-Սեբաստիա համայնք, Սվաճյան 32 շենք, թիվ 58: Լոտի մեկնարկային գինը` 37,600,000 ՀՀ դրամ:

     Աճուրդի փուլերը` աճուրդն անցկացվելու է 11.02.2022թ.-ին, ժ. 12:00-ին, ք. Երևան, Վ. Սարգսյան 26/3 հասցեում, այնուհետև յուրաքանչյուր հաջորդ աշխատանքային օր, նույն վայրում, նույն ժամին: Աճուրդի մասնակցության նախավճարը սահմանված է գույքի ընթացիկ մեկնարկային գնի 1%-ի չափով, բայց ոչ պակաս քան 50000 ՀՀ դրամը, որի վճարման վերջնաժամկետը սահմանված է յուրաքանչյուր աճուրդի օրվա ժամը 11:00-ն: Նախավճարը վճարվում է «Աուկցիոն Հաուս» ՍՊԸ-ի դրամարկղ`աճուրդի կայացման հասցեում, կամ բանկային հաշվին («ՎՏԲ Հայաստան Բանկ» ՓԲԸ-ում 16062004629400 հաշվեհամարին կամ կազմակերպչի կողմից տրված այլ հաշվեհամարին): 
     Աճուրդում հաղթող է ճանաչվում այն անձը, ով առաջարկել է ամենաբարձր գինը: Վերջին ամենաբարձր գնային հայտ ներկայացրած մասնակիցը, աճուրդավարի հաղթող հայտարարելուց հետո, համարվում է աճուրդում հաղթած մասնակից: Աճուրդին մասնակցած, սակայն չհաղթած անձի վճարած նախավճարը վերադարձվում է աճուրդն ավարտվելուց հետո։ Նախավճարը ենթակա է վերադարձման նաև, եթե աճուրդը համարվում է չկայացած: Եթե աճուրդում հաղթող ճանաչված անձը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը կամ առուվաճառքի պայմանագիրը, ապա նա կորցնում է իր կողմից վճարած ծ նախավճարը։ Եթե Կազմակերպիչը հրաժարվում է ստորագրել արձանագրությունը, ապա նա պարտավոր է աճուրդում հաղթող ճանաչված անձին վերադարձնել նախավճարը։ Աճուրդների ացնկացման կանոնակարգին կարող եք ծանոթանալ և անվճար ստանալ կանոնակարգի պատճենը, դիմելով Կազմակերպչին՝ ք. Երևան, Վ. Սարգսյան 26/3 հասցե:  Բոլոր այլ տեղեկությունների համար կարող եք զանգահարել (010)54-40-99 հեռախոսահամարով կամ այցելել www.lot-borsa.am կայքը: